Ավստրալիայում նորածին կոալային, փոխնակ մոր մոտ տեղափոխելով, փրկել են

Երկօրյա կոալայի մայրը հիվանդացել եւ չէր կարողացել կերակրել ձագին, անասնաբույժները ստիպված են եղել միջամտել՝ հայտնում է ABC News-ը

Քվիսլենդի արգելոցում հազվագյուտ պրոցեդուրա են իրականացրել՝ նորածին կոալային տեղափոխել են փոխնակ մոր մոտ։ Կոալաները պարկավորներ են։ Առաջին վեց ամիսներին այդ կենդանիների ձագերը անցկացնում են հատուկ պարկում։ Երկօրյա կոալայի մայրը հիվանդացել եւ չէր կարողացել կերակրել ձագին։ Անասնաբույժները ստիպված են եղել միջամտել՝ հայտնում է ABC News-ը։

«Ես հասկանում էի, որ դա վտանգավոր նախաձեռնություն է, սակայն պետք է համարձակվեի։ Ես զգուշորեն երկօրյա կոալային տեղավորեցի նրա պարկի մեջ։ Մենք չգիտեինք՝ կսովորի՞ արդյոք փոքրիկը, կկարողանա՞ արդյոք էգը փոխարինել նրա մորը։ Սակայն ամեն ինչ լավ անցավ»,- պատմում է բժիշկ Գալիտ Ռուլինսոնը։

Հիմա փոքրիկ կոալայի հետ ամեն ինչ լավ է։ Կենդանին առողջ եւ երջանիկ է։ Այս դեպքը շատ կարեւոր էր արգելոցի աշխատակիցների համար։ Նրանք առաջին անգամ էին նման բան անում։