Էլզասում մեկ օրում 22 հազարից ավելի կայծակ է գրանցվել

Հողմը նաեւ տապալել է տասնյակ ծառեր

Էլզաս պատմական մարզում (Ֆրանսիա, Մեծ Արեւելք շրջան) չորեքշաբթի ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները գրանցել են 22 հազարից ավելի կայծակ: Այս մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով շրջանի օդերեւութաբանական ծառայությանը:

Ծառայության տվյալներով՝ մթնոլորտում առավել մեծ քանակությամբ էլեկտրական պարպում է տեղի ունեցել Ստորին Ռեյն (13,9 հազար) եւ Վերին Ռեյն (8,4 հազար) դեպարտամենտներում: Բնական երեւույթը Բիշայմ, Էրլիսայմ եւ Իպսայմ քաղաքներում շենքերի հրդեհման պատճառ է դարձել: Միտելբերգհայմ քաղաքում քամին պոկել է տեղական դպրոցի կղմինդրը:

Հողմը նաեւ տապալել է տասնյակ ծառեր՝ խափանելով ավտոմեքենաների երթեւեկությունը: Տարերքի զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: