Ամերիկյան Facebook ընկերությունը կարող է մինչև 5 մլրդ դոլար տուգանք վճարել Միացյալ Նահանգների առևտրի դաշնային հանձնաժողովին, հայտնում է The Guardian-ը:
Տուգանքը կապված է ընկերության կողմից միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներն առանց նրանց իմացության Cambridge Analytica ընկերությանը փոխանցելու սկանդալի հետ: Հայտնի է, որ Առևտրի դաշնային հանձնաժողովը գործի առնչությամբ 2018թ. հետաքննություն է սկսել:
«Մեր հաշվարկով այս գործով մենք 3-5 մլրդ դոլար կորուստ կունենանք: Հարցը շարունակում է չլուծված մնալ, և որևէ մեկը չի կարող ասել՝ երբ այն կլուծվի, ինչպիսի ելք կունենա»,-նշել է Facebook-ի ներկայացուցիչը:
Պարբերականը նկատում է, որ ամերիկյան իշխանությունների հավանական տուգանքը կարող է վատ անդրադառնալ ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա: Բացի այդ, ենթադրվում է, որ դա կարող է լինել հանձնաժողովի կողմից խոշորագույն տուգանքի սահմանումը:
0Comments