Հալեպում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլարշավ է տեղի ունեցել

Արարողությանը ներկա են եղել Բերիո հայոց թեմի ներկայացուցիչ Գերշ. Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը, քահանա հայրեր, առաքինազարդ քույրեր, ազգային, բարեսիրական, մարզական, եկեղեցական եւ հայրենակցական միություների ներկայացուցիչներ

Հալեպում, այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նվիրված ավանդական քայլարշավն է տեղի ունեցել:

Քայլարշավը սկիզբ է առել պայքարի ու պահանջատիրության կարգախոսներով եւ հասել է Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողի դիմաց քայլարշավի մասնակիցները ծաղիկներ են դրել:

Նշենք, որ Հալեպում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, Սուրբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցու «Աղաջանյան» սրահում ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ձեռնարկ, որը կազմակերպվել է հայկական երեք համայնքապետների կողմից:

Արարողությանը ներկա են եղել Բերիո հայոց թեմի ներկայացուցիչ Գերշ. Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը, Հայ Կաթողիկե համայնքապետ Արհի. Տ. Պետրոս Արք. Միրիաթյանը, Հայ ավետարանական համայնքի պետ Վերապատվելի հարություն Սելիմյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռէիսյանը, ՀՀ Հալեպի Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հալեպահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, քահանա հայրեր, առաքինազարդ քույրեր, ազգային, բարեսիրական, մարզական, եկեղեցական եւ հայրենակցական միություների ներկայացուցիչներ։

Ելույթ է ունեցել նաեւ հայ կաթողիկե համայնքի «Ալեմշահ» երգչախումբը։