Ռուսական «Коммерсантъ» պարբերականն առանձնացրել է ամանորյա արձակուրդների շրջանում ամենապահանջված ուղղությունները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, որոնք արդեն հասցրել են ամրագրել իրենց տոմսերը:
Վարկանշային ցանկում տեղ է գտել նաև Հայաստանը, որն, ըստ ոլորտի մասնագետների, օր օրի է՛լ ավելի է գրավում ռուսաստանցի զբոսաշրջիկներին: politik.am-ի փոխանցմամբ՝ Ozon.travel ընկերության առևտրային տնօրեն Ռաուֆ Ռասուլովը փաստել է, որ հետխորհրդային երկրների շրջանում առավել մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ: Նման ակտիվությունը պայմանավորված է մեծ մասամբ ավիաչվերթների համեմատաբար մատչելի գնով ու ոչ մեծ ներքին ծախսերով:
Փոխարենը՝ հարևան Ադրբեջանն էապես զիջել է իր դիրքերն ու դուրս մնացել ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների առաջատար շարքից: Այդպես, Skyscanner որոնողական համակարգը ֆիքսել է, որ դեպի Բաքու չվերթների վերաբերյալ առցանց հարցումներն այս տարի նվազել են 78 տոկոսով:
0Comments