Նախագահը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները

ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ հեղինակած օրենքն օրերս Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխան

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

Նշենք, որ սա այն վիճահարույց օրենքն է, որը 2018թ. հոկտեմբերի 2–ի իրադարձությունների պատճառ դարձավ և Նիկոլ Փաշինյանի կողմից որակվեց որպես հակահեղափոխական,  պաշարվեց ԱԺ–ը։ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ հեղինակած օրենքն օրերս Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխան։