Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը նոր նախագահ եւ փոխնախագահ ունի

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Մնացականյանն իր ցանկությամբ դադարեցրել էր հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները

Երեւան քաղաքի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մնացականյանն իր ցանկությամբ դադարեցրել էր վերոնշյալ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները:

Աշոտ Մնացականյանը հանձնաժողովի նախագահ էր ընտրվել 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Լեւոն Հովհաննիսյանի փոխարեն ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց կրկին «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գեւորգյանը: