Ինչպես կարելի է դանդաղեցնել ուղեղի ծերացման ու թուլամտության զարգացումը

Շաբաթվա ընթացքում 7500 և ավելի քայլ անցնելու դեպքում մարդու ուղեղի ծերացումը դանդաղում է 1.4-2.2 տարով

Գիտնականները պարզել են, թե ինչ միջոցով կարելի է խուսափել թուլամտության զարգացման վտանգից: Պարզվում է, որ ակտիվ ապրելակերպը կարող է ոչ միայն ֆիզիկական առողջության երաշխիք լինել, այլև մտավոր ունակությունների մարզման ու ակտիվության պահպանման:

JAMA պարբերականի հաղորդմամբ՝ Բոսթոնի համալսարանի գիտնականները գիտական հետազոտություն են անցկացրել 2354 մարդկանց՝ 1099 տղամարդկանց և 1276 կանանց շրջանում՝ պարզելու համար, թե առօրյա ակտիվությունն ու պասիվությունն ինչ ազդեցություն են թողնում մարդու մտավոր ունակությունների վրա:

Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, որոնց ֆիզիկական ակտիվությունը շաբաթական հասնում է 150-300 րոպեի՝ շաբաթական յուրաքանչյուր 1 ժամվա հաշվարկով ուղեղի ծերացումը կանխվում է 1.1 տարով: Շաբաթվա ընթացքում 7500 և ավելի քայլ անցնելու դեպքում մարդու ուղեղի ծերացումը դանդաղում է 1.4-2.2 տարով: