«Դեղին բաճկոններ»-ի ակցիայի ընթացքում ավելի քան 227 մարդ է բերման ենթարկվել

«Դեղին բաճկոններ»-ը Ֆրանսիայի տարբեր քաղաքների կենտրոնական հրապարակներ են դուրս գալիս արդեն 23-րդ շաբաթն անընդմեջ

Փարիզում շարունակվող «դեղին բաճկոնների» հերթական ակցիայի ընթացքում, այսօր՝ ապրիլի 20-ին, 227 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Հաղորդվում է, որ հիմնականում ձերբակալվել են ակցիայի այն մասնակիցները, որոնց ձեռքին անթույլատրելի իրեր են հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, օրվա սկզբից մինչև այժմ, տեղի ոստիկանները 11 000 անգամ ստուգման են ենթարկել ակցիայի մասնակիցներին:

«Դեղին բաճկոններ»-ը Ֆրանսիայի տարբեր քաղաքների կենտրոնական հրապարակներ են դուրս գալիս արդեն 23-րդ շաբաթն անընդմեջ: Նրանց չի կանգնեցրել անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման փաստը: Նրանք շարունակում են պահանջել այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: