Հնարավո՞ր է, Թորոսյանն ներգրավվի «Զորաշենով»

Արսեն Թորոսյանն է ահազանգել Արսեն Թորոսյանն է ահազանգել ՊՎԾ աշխատակիցների կողմից չարաշահումների և անհարկի միջամտությունների վերաբերյալ

Արսեն Թորոսյանից լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ի՞նչ կարծիքի է այն մեկնաբանությունների կապակցությամբ, որ հեմոդիալիզի ոլորտում մենաշնորհ է եղել և Պետական վերահսկողական ծառայությունը փորձել է կանխել այն,  ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց․ «Այս հարցին բազմիցս անդրադարձել եմ ևս մեկ անգամ ասեմ, որ մենաշնորհներով Հայաստանում զբաղվում է Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, և նրանք պետք է մեկնաբանեն մենաշնորհ լինել կամ չլինելու մասին»։

Մի քիչ այլ կերպ հնչած հարցին, թե այսինքն կարե՞լի է ասել, որ Հայաստանում բժշկակական սարքավորումների ներկրման դաշտում այլևս չկա մենաշնորհ, առողջապահության  նախարարը պատասխանեց, որ կան բազում ընկերություններ, որոնք ներկրում են դեղորայք ու բժշկական պարագաներ, եթե կան հակամրցակցային պայմանավորվածություններ ու գերիշխող դիրք, ապա դրանով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն։

Հուսով է, որ նոր կազմավորված ՏՄՊՊՀ-ն կզբաղվի։

Հարց հնչեց նաև շրջանառող տեղեկությունների վերաբերյալ, որ հենց Արսեն Թորոսյանն է ահազանգել ՊՎԾ աշխատակիցների կողմից չարաշահումների և անհարկի միջամտությունների վերաբերյալ։ Արդյոք նման բան եղել է։ Այս մասին այսօր լրագրողները հարցրեցին Թորոսյանին, որն  ասաց, որ ինչ ասել է ժամանակին «Ազատություն» ռադիոկայանին, ավելացնելու բան չունի։
«Գործը իրավապահների վարույթում է»,- միայն ասաց Արսեն Թորոսյանը։