ԱՄՆ-ում կալանել են 14-ամյա դպրոցական աղջիկներ, որոնք ծրագրել էին սպանել ինը մարդու

Ութ էջում աղջիկները մանրամասն նկարագրել էին իրենց ծրագրերը զենք ձեռք բերելու, մարդկանց առեւանգելու եւ նրանց մարմիններից ազատվելու վերաբերյալ

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում բերման են ենթարկվել 14-ամյա երկու աղջիկներ, որոնք ծրագրել էին սպանել ինը մարդու, տեղեկացնում է BBC News-ը։

Աղջիկները, որոնք Էյվոն Փարկի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ են, կալանվել են չորեքշաբթի, այն բանից հետո, երբ ուսուցիչը հայտնաբերել էր թղթապանակ, որում գրված էր ապագա հանցագործությունների պլանի մասին։ Ութ էջում աղջիկները մանրամասն նկարագրել էին իրենց ծրագրերը զենք ձեռք բերելու, մարդկանց առեւանգելու եւ նրանց մարմիններից ազատվելու վերաբերյալ։ Բացի այդ, գրառումներում նշված էր, թե ինչպես պետք է հագնվեն եւ հագուստները փոխեն հանցագործությունները կատարելիս։

Նրանք երկուսն էլ կալանվել են մինչեւ հարցաքննության անցկացումը։   

Աղջիկներից յուրաքանչյուրին սպառնում է սպանության ծրագրման իննական դրվագ եւ առեւանգման երեք մեղադրանք։

Տեղեկացվում է, որ ուսուցիչը նկատել էր թղթապանակը եւ դպրոցական աղջիկների «հիստերիկ» արձագանքը դրա հանդեպ։ Հետո նա լսել էր, թե ինչպես են նրանք ասել, թե կասեն, իբր, խաղ են նկարագրել։

Ավելի ուշ ուսուցչի ձեռքն է անցել թղթապանակ՝ «Անձնական տեղեկատվություն», «Չբացել», «Նախագիծ 11/9» մակագրություններով։