Սրտի տառապանքը

Ես չեմ ճանաչում ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, երբ Իմ սիրելիներից որևէ մեկը մեծ վստահություն է ցուցաբերում Իմ նկատմամբ


 

Ապրիլի 20

 

Գողգոթայի վրա մի Խաչ կա, որի վրա կախված է միայնակ մեկը, ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրան, ոչ իսկ իր մոտ ու սիրելի ծանոթները:

Սակայն այդ խաչի մոտ կա ուրիշ մեկը, և Ես ոչինչ չեմ ասում Իմ Սիրելիներին. Ես դարձյալ գամված այդ խաչափայտին՝ կանգնած եմ յուրաքանչյուր խաչվողի կողքին, նրա տառապանքի, նրա սրտի տագնապի այդ ողջ ընթացքում:

Երբևէ մտածե՞լ եք այն ուրախության մասին, որ Իմ աշակերտների համբերատար, ազնիվ, սիրող ու նվիրական Հնազանդությունն է պատճառում Իմ Սրտին: Ես չեմ ճանաչում ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, երբ Իմ սիրելիներից որևէ մեկը մեծ վստահություն է ցուցաբերում Իմ նկատմամբ:

Ձեռքերիս ու ոտքերիս վրա բացված վերքերը ավելի քիչ ցավ են պատճառում Ինձ, քան այն վերքերը, որ բացվում են ոչ թե թշնամիների պատճառով, այլ՝ Իմ բարեկամների: Նրանց հաճախակի կրկնվող փոքր տարակույսները, փոքր վախերը, փոքր անհասկացողությունները սաստիկ ցավ են պատճառում Ինձ, մինչ օրվա մեջ պատահած ամենափոքրիկ մտերմությունն ու վստահությունը ուրախացնում են Իմ Սիրտը: Ես, որ խոսում եմ ձեզ հետ, ձեր Տերն Եմ: