80-ականների զենքերը կարելի է քիչ միջոցներով արդիականացնել. փորձագետ

Վան Համբարձումյանի համոզմամբ արդիականացումը կլինի ավելի մատչելի, քան նոր զինտեխնիկա գնելը

2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո կարծես թե արագացել է հայկական բանակի վերազիննման գործընթացը: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար տեղեկացնում է, որ բանակի վերազինման և արդիականացման բուռն գործընթաց է տեղի ունենում, վերանայվում են նաև բանակաշինության մի շարք կոնցեպտուալ մոտեցումներ։

Այունամենայնիվ գերժամանակակից զենքերի կողքին, դեռևս շարունակում են մնալ 80-ականների զենքեր, որոնք ըստ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի կարելի է արդիականացնել: