Թրամփի վարկանիշը շեշտակի նվազել է

Ներկա պահին ԱՄՆ նախագահի աշխատանքից դժգոհ էր հարցված ամերիկացիների 56 տոկոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշի ցուցիչը նվազել է` հասնելով ռեկորդային մակարդակի: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ Թրամփի ռեյտինգն ընկել է 3 նիշով «ռուսական գործով» հաշվետվության հրապարակումից հետո: Այնտեղ խոսվում է ԱՄՆ-ի վերջին ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին:

2019 թվականի մարտին Թրամփի գործունեությանը հավանություն էր տվել հարցվածների 43 տոկոսը, այն դեպքում, երբ ապրիլի 15-ին այդ ցուցիչը 40 տոկոս էր:

Ներկա պահին ԱՄՆ նախագահի աշխատանքից դժգոհ էր հարցված ամերիկացիների 56 տոկոսը, 40 տոկոսը կարծում է, որ Թրամփին պետք է հայտարարել իմպիչմենտ: Բացի այդ, 47 տոկոսը ցանկություն է հայտնել, որ Թրամփը հրաժարական տա: