Փարիզում ձեռնամուխ են եղել Նոտր Դամում մնացած կտավների տարհանմանը

Փորձագետները նոր են միայն ավարտել կրակից տուժած տաճարի կառուցվածքի անվտանգության ու կայունության գնահատումը

Ուժգին հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարից դուրս են բերում այնտեղ մնացած կտավները: Այդ մասին հայտնել է BFM TV-ն: Մեծ թվով փարիզցիներ ու զբոսաշրջիկներ էին եկել՝ դիտելու արվեստի իրերի տարհանումը: Կտավները դուրս են բերում փողոց եւ բեռնում հատուկ ավտոմեքենաներում:

Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը հայտարարել է, որ նկարները Նոտր Դամից կտեղափոխվեն «անվտանգ վայր»: Նա պարզաբանել է, որ տաճարի ներսում գտնվող կտավները կրակից չեն տուժել եւ ենթակա են տեղափոխման:

Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ դրանք ավելի վաղ տարհանելը հնարավոր չի եղել, քանի որ փորձագետները նոր են միայն ավարտել կրակից տուժած տաճարի կառուցվածքի անվտանգության ու կայունության գնահատումը: Փարիզի Աստվածամոր տաճարում սաստիկ հրդեհ է տեղի ունեցել ապրիլի 15-ին: Տաճարին զգալի վնաս է հասցվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Embedded video