Կյանքը սիրո մի վեպ է

Իմացեք՝ ինչքան էլ շատ պահանջեք Ինձնից, դարձյալ չափից շատ չեք ուզի, ոչ էլ կշահագործեք Իմ Սերն ու երկայնամտությունը

Ապրիլի 19

Դուք, ահա, Իմ կարիքը ունեք, Ես ունեմ ձեր կարիքը:

Իմ ավերված աշխարհը ձեր կարիքը ունի: Շատ հոգնած ու խռոված սրտեր ձեր կարիքը ունեն: Շատ տխուր ու տանջահար սրտեր ձեր շնորհիվ պիտի զվարթանան ու Ինձ մոտենան ձեր միջոցով:

Առողջություն, խաղաղություն, ուրախություն, համբերություն, տոկունություն. այս բոլորը ձեր սեփականությունը կդառնան, երբ սերտ հարաբերություն հաստատեք Ինձ հետ:

Ձեր առջև ձգվող ճանապարհը, իրապես, փառավոր մի ճանապարհ է. այդ ընթացքում դուք զարմանալի գյուտեր կանեք, կունենաք քաղցր մտերմություններ, սքանչելի՝ գրեթե անըմբռնելի նոր հայտնություններ կանեք: Իրոք, որ Քրիստոնեական կյանքը, Ինձ հետ ապրած կյանքը, Սիրո մի վեպ է: Ամեն ինչ Ինձ թողեք: Միայն Ինձ մոտ կգտնեք գոհացումը ձեր կարիքների: Ես սիրահարն եմ մարդկային հոգու, Հոգու բարեկամը, Հոգու հայրը, մայրը, եղբայրը: Փորձեցեք Ինձ: Իմացեք՝ ինչքան էլ շատ պահանջեք Ինձնից, դարձյալ չափից շատ չեք ուզի, ոչ էլ կշահագործեք Իմ Սերն ու երկայնամտությունը: Պահանջեցեք, պահանջեցեք, երիցս կրկնում եմ՝ Պահանջեցեք բժշկություն, զվարթություն, ելք, սպեղանի, առհասարակ՝ ինչ որ կամենաք: