Հավի ռուլետ՝ սնկով և գետնանուշով

Պատրաստել 20 րոպե 200-210 աստիճան տաքացրած ջեռոցում
Հավի  ռուլետ

Բաղադրիչներ

1. Հավ
2. Եփած սունկ
3. Գետնանուշ
4. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

1. Հավից հեռացնել կաշին՝ առանց վնասելու: Միսը կտրատել: Խառնել սնկի, գետնանուշի և համեմունքների հետ:

2. Միջուկը տեղափոխել կաշվի վրա, ռուլետ ձևավորել և փաթաթել փայլաթիթեղով:

3. Պատրաստել 20 րոպե 200-210 աստիճան տաքացրած ջեռոցում:

4. Պատրաստի ռուլետը հանել ջեռոցից, սառեցնել և դնել սառնարանը մոտ 5-6 ժամ:

5. Սառելուց հետո հանել փայլաթիթեղը, կտրատել և մատուցել: