Թրամփին հանդիմանել են «Գահերի խաղից» կերպարի օգտագործման պատճառով

Թրամփն ավելի վաղ արդեն օգտագործել էր հղում այս սերիալին, իսկ HBO հեռուստաալիքը խնդրել էր շոուն քաղաքական նպատակներով չօգտագործել

HBO հեռուստաալիքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիմանել է «Գահերի խաղ» սերիալից կերպարը «քաղաքական նպատակներով» օգտագործելու պատճառով, հայտնում է CNBC-ն:

Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի՝ «ռուսական» հետաքննության արդյունքների վերաբերյալ ելույթից հետո Թրամփն իր Twitter-յան պաշտոնական էջում նկար է տեղադրել հանրաճանաչ սերիալի ոճով, որում նա հանդիսատեսին թիկունքով շրջված՝ կանգնած է մշուշի ամպի առջեւ: «Գահերի խաղին» հատկանշական տառատեսակով գրված է՝ «Խաղն ավարտված է»: Վերեւում ավելացված է. «Ատողների եւ ձախ արմատական դեմոկրատների համար: Ոչ մի դավադրություն: Արդարադատությանը ոչ մի խոչընդոտում»:

«Չնայած մենք կարող ենք հասկանալ մեծ հետաքրքրությունը «Գահերի խաղի» հանդեպ, հատկապես հիմա, երբ թողարկվել է դրա վերջին մասը, այնուամենայնիվ, կցանկանայինք, որ մեր մտավոր սեփականությունը քաղաքական նպատակներով չօգտագործվեր»,- նշված է HBO հայտարարության մեջ, որի համար է նկարահանվել սերիալը:

Թրամփն ավելի վաղ արդեն օգտագործել էր հղում այս սերիալին, իսկ HBO հեռուստաալիքը խնդրել էր շոուն քաղաքական նպատակներով չօգտագործել: Ընկերությունը Twitter-ում սերիալի երկրպագուներին նաեւ կատակով հարց էր ուղղել, թե մտացածին դոտրակիերենով ինչպես կթարգմանեն «ապրանքանիշի ոչ իրավաչափ օգտագործում» արտահայտությունը: