Եթե էդ մարդն իրական կյանքում ոչ մի բան չի արել, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդն իրավունք ունի՞ Ծառուկյանի անունը գոնե ասելու

Նա համեմատական կարգով պետք է նայի՝ ում մասին ա խոսում, համեմատական նայի՝ ինչ ա արել, իրականում Ծառուկյանն ինչ ա արել

«Ժողովուրդը սպասում ա գործի, փոփոխությունների, տնտեսական, ասենք թե՝ առօրյայում, գործունեության, ներդրում…Եթե մարդիկ իրական կյանքում, ես նոր ճշտեցի, իրական կյանքում ինքը ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել ա՝ որպես հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդն իրավունք ունի՞ Ծառուկյանի անունը գոնե ասելու: Նա համեմատական կարգով պետք է նայի՝ ում մասին ա խոսում, համեմատական նայի՝ ինչ ա արել, իրականում Ծառուկյանն ինչ ա արել: Ու մարդը պետք է հասկանա, թե ինչ ա ասում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե որևէ ասելիք չունի՞ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովակիմյանի խոսքերի: