Ի՞նչ դրամական միջոցներ եւ եկամուտ ունի նախագահի աշխատակազմի ղեկավարը

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Էմիլ Տարասյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Էմիլ Տարասյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: Ներկայացված հայտարարագրում առկա են տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում Է. Տարասյանի դրամական միջոցները կազմել են 5 700 000 ՀՀ դրամ եւ 8500 ԱՄՆ դոլար:

2018թ. հարկային տարվա վերջում Է. Տարասյանի դրամական միջոցներն ավելացել են: Նշված ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 7 500 000 ՀՀ դրամ եւ 12 500 ԱՄՆ դոլար:

Նախորդ տարի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եկամուտների հանրագումարը կազմել է 16 903 646 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 4 809 942 ՀՀ դրամ եւ 12 093 704 ՀՀ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում