Զելենսկին անհայտներով հավասարում է. Պորոշենկո

Նրա քարոզարշավն էլ նման է այն ֆիլմերին, որտեղ դերասանը արագ առաջ է գնում, շատ ակտիվություն է ցուցաբերում, բայց ոչ մի խոսք չի ասում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դերասան, շոումեն, նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է անհայտներով հավասարման հետ` ելնելով նրա նախընտրական արշավի առանձնահատկություններից: Այս մասին Պորոշենկոն հայտարարել է ուկրաինացի և օրտարերկրացի գործարարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Նա կարծես անհայտներով հավասարում լինի: Նրա քարոզարշավն էլ նման է այն ֆիլմերին, որտեղ դերասանը արագ առաջ է գնում, շատ ակտիվություն է ցուցաբերում, բայց ոչ մի խոսք չի ասում»,- ասել է Պորոշենկոն:

Պորոշենկոն խոստովանել է, որ նույնիսկ իրեն է անհայտ, թե ինչ է առաջարկում Զելենսկին ընտրողներին, եթե դառնա նախագահ:

«Նրա նախընտրական շտաբը մեզ բոլորիս առաջարկում է ընտրել պարկի կատվին: Թեկնածուն համարյա քաղաքական հայտարարություններ չի անում»,- ասել է Պորոշենկոն:

Նա հավելել է, որ դա արվել է նրա համար, որ քաղաքական տարբեր հայացքներով ընտրողները Զելենսկուն իրենց թեկնածուն համարեն  և այդկերպ կուրորեն քվեարկեն շոումենի օգտին: