8.65 մլն ռուբլի.2018-ին Պուտինի աշխատած գումարը

Գրում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով Պուտինի եկամուտների մասին հայտարարագրի տվյալները:
պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ին 8 մլն 684 հազար ռուբլի է վաստակել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով եկամուտների մասին հայտարարագրի տվյալները:

Ինչպես նշվում է, այդ ցուցանիշը 10 մլն-ով ավելի քիչ է 2017 թվականի տվյալների համեմատ, երբ Պուտինը 18.7 մլն ռուբլի է վաստակել:

Բացի այդ, հայտարարագրում որպես սեփականություն նշված է 77 քառ. մետր մակերեսով բնակարանը, ավտոտնակը և ԳԱԶ Մ21, ԳԱԶ Մ21, «Նիվա» մակնիշի մեքենաները և «Սկիֆ» ավտոկցորդը: