Կազմվել է զբոսաշրջիկներին հիասթափեցրած Եվրոպայի քաղաքների վարկանիշը

Առաջին տեղում հայտնվել է Փարիզը
Live24.am-ը ներկայացնում է

1

Հյուրանոցների եւ ավիատոմսերի որոնման Skyscanner առցանց ծառայությունը կազմել զբոսաշրջիկներին հիասթափեցրած Եվրոպայի քաղաքների վարկանիշը: Այդ մասի  հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որն ստացել է «Լենտա.ռու»-ում:

Առաջին տեղում հայտնվել է Փարիզը: Հարցման մասնակիցների 29 տոկոսը խոստովանել են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը չի արդարացրել իրենց սպասումները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Բեռլինը, որը հուսախաբ է արել հարցվածների 15 տոկոսին: Նրանց հաջորդում է Բարսելոնան, որը հիասթափեցրել է հարցման մասնակիցների 8 տոկոսին:

Նաեւ Եվրոպայի ամենագերագնահատված քաղաքների տասնյակում տեղ են գտել Հռոմը, Բրյուգեն, Պրահան, Ամստերդամը, Լիսաբոնը, Բուդապեշտը եւ Լոնդոնը: 2021 թվականի հոկտեմբերին ճանապարհորդները կազմել են աշխարհի այն տեսարժան վայրերի ցուցակը, ուր այցելությունները չեն արդարացրել իրենց սպասումները:

Պարզվել է, որ ամենից շատ զբոսաշրջիկներ հիասթափված են իտալական քաղաքներից, այդ թվում՝ Վենետիկից: Երկրորդ տեղում հայտնվել է Եգիպտոսի Էլ-Գիզա քաղաքը. զբոսաշրջիկները խոստովանել են, որ Մեծ բուրգն իրենց բավականաչափ վիթխարի չի թվացել: