Մաքսատանը ուղեբեռի հետ զննող սարքի մեջ մտած քաղաքացուն նկարողն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Տեսանյութի ներբեռնումից հետո ծառայողական քննություն էր սկսվել

Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցը, որը զննող սարքի միջով ուղեբեռի հետ միասին անցնող քաղաքացու տեսագրությունը համացանց էր ներբեռնել և տարածել, աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։ 

«Տեսանյութի ներբեռնումից հետո ծառայողական քննություն էր սկսվել։ Քննության ընթացքում տեսանկարահանման հեղինակը, որը ՊԵԿ աշխատակից է, ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Ծառայողական քննությունը կասեցվել է»,-ասաց Լուսինե Մկրտչյանը: