Իմ խոսքերում եւ Տոնոյանի հայտարարություններում հակասություններ չկան. Փաշինյան

Դա միայն իրավիճակի մեկնաբանության հարց է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ իր հայտարություններում եւ Պաշտպանության նախարարի մեկնաբանություններում  որեւէ հակասություն կա:

«Դա միայն իրավիճակի մեկնաբանության հարց է»,- ասաց Փաշինյանը՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով հարցին:

Նրա խոսքով՝ հայկական կողմի միակ առաջարկությունն է  «դադարել միմյանց ուժի կիրառմամբ դիմել»:

«Մենք պետք է դադարենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում սպառնալիքների լեզու օգտագործել եւ մեր նպատակն է մեր հասարակությունները նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Հուսով ենք, որ Ադրբեջանում մեր գործընկերները կարձագանքեն մեր կոչին: Եթե մենք անենք դա, մեզ մոտ բոլորովին այլ իրավիճակ կլինի», - ասաց նա:

Նյութի աղբյուր.` news.am