Աննախադեպ քայլ. մաքսատան ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է գրել. Դավիթ Անանյանը կհետևի՞ նրա օրինակին

Մաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանը ցանկություն է հայտնել, որ ազատման դիմում է ներկայացնելու, ես հարգում եմ իր որոշումը


«Մենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետն իրավունք չունենք մարդուն աշխատանքից ազատենք կամ չազատենք: Վարչապետի ասածը մաքսատան աշխատակցին՝ դիմում գրել ու ազատվել աշխատանքից, ես որպես հանձնարարական չեմ  դիտարկում»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Նորագավիթի մաքսատան միջադեպին:

«Դա կոչ հորդոր է։ Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, որն իր ընտրությունն է։ Մաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանը դիմումը գրել է, ես բավարարելու եմ։ Ինքը ցանկություն է հայտնել, որ ազատման դիմում է ներկայացնելու, ես հարգում եմ իր որոշումը։ Օրինակ ես ազատման դիմում չեմ ներկայացնելու», - ասաց Դավիթ Անանյանը: