Փաշինյանի ստրասբուրգյան այցը մեկնարկել է

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստրասբուրգյան իր այցը կսկսի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպմամբ։

Վարչապետը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։ ՀՀ վարչապետը ԵԽ գլխավոր քարտուղարին կհանձնի Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70 ամյակի առթիվ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» ավանակոչելու մասին որոշումը։

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Արդեն կեսօրին նախատեսված է վարչապետի ելույթը ԵԽԽՎ ում, որից հետո կպատասխանի նախապես գրանցված պատվիրակների հարցերին։ Ավելի ուշ հանդիսավորությամբ կբացվի «Հայաստանի թավշյա հեղափոխություն» խորագրով ցուցահանդեսը։ Միջոցառումից հետո ԵԽԽՎ նախագահի անունից կտրվի ճաշ Խորհրդարանական վեհաժողովի 2019 թ գարնանային նիստի կապակցությամբ։ Վարչապետը կհանդիպի նաև Ստրասբուրգի հայ համայնքի հետ։ Մինչ այդ նա կայցելի Ստրասբուրգի Աստվածամոր տաճար։