Իրանում սահմանները պարեկող ուղղաթիռ է կործանվել

Ականատեսները հայտնել են, որ շտապ օգնության տասից ավելի ավտոմեքենաներ են ուղարկվել վթարի վայր

Սահմանները պարեկող ուղղաթիռ է կործանվել Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգում: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի սահմանապահ ծառայության ղեկավար Ֆարդին Փիրիին:

Ինչպես հայտնել է Փիրին, միջադեպի մանրամասները, որը տեղի է ունեցել իրանա-իրաքյան սահմանից ոչ հեռու գտնվող Ուրմիայի նահանգում, դեռեւս հայտնի չեն: Հրատարակության տվյալներով՝ արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս երեքը վերքեր են ստացել:

Ականատեսները հայտնել են, որ շտապ օգնության տասից ավելի ավտոմեքենաներ են ուղարկվել վթարի վայր: Բացի այդ, այնտեղ է ուղեւորվել Ուրմիայի նահանգապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: