Վենեսուելան լքում է Ամերիկյան պետությունների կազմակերպությունը

ԱԳՆ-ում կազմակերպության որոշումն անվանել են «ամենատխուր որոշումներից մեկը»

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Ամերիկյան պետությունների կազմակերպությունից դուրս գալու մասին։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Դա տեղի կունենա ապրիլի 27-ին։ ԱԳՆ-ում ընդգծել են որ Վենեսուելան չի կարող մնալ կազմակերպությունում, որը «ծնկի է իջնում ԱՄՆ վարչակազմի կայսերական շահերի առջև»։

Դա արվել է՝ ի պատասխան կազմակերպության մշտական խորհրդի որոշման՝ ճանաչելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին որպես երկրի ժամանակավոր նախագահ։ ԱԳՆ-ում կազմակերպության որոշումն անվանել են «ամենատխուր որոշումներից մեկը» և հայտարարել հանուն ԱՄՆ-ի ցանկությունների բավարարման կազմակերպության վրա «շանտաժի ու ճնշման վուլգար կիրառության մասին»։