Պահպանիր քո բերդը

Մտածումը և ցանկութունը կարող են լեռներ շարժել իրենց տեղից


 

Ապրիլի 9

 

Մի մոռացիր, որ Իմ հետևորդները պետք է լինեն առանձնահատուկ ժողովուրդ՝ զատված ուրիշներից, տարբեր՝ ճանապարհներով, կյանքի տարբեր չափանիշներով ու սովորույթներով և այլ շարժառիթներից մղում ստացող: Աղոթեք Սիրո համար:

Աղոթք արեք, որ Իմ Սիրո Հոգին իջնի բոլոր նրանց վրա, ում հանդիպում եք: Դուք ձեզ հետ խիստ վարվեք: Սովորեք սիրել ու պահել կարգ ու կանոնը: Ոչ մի դեպքում ետ մի դարձեք ձեր նվաճած կետից: Կարգապահություն ու դարձյալ կարգապահություն: Սիրեք այն և ուրախացեք՝ իրագործելով: Մտածումը և ցանկութունը կարող են լեռներ շարժել իրենց տեղից: