Միշել Պֆայֆերը հրաժարվել «Սիրունիկը» և «Հիմնական բնազդ» ֆիլմերում գլխավոր դերերից

Լինում են դեպքեր, երբ դու պարտավորված ես այլ բան անել

2

 

a

Հոլիվուդյան դերասանուհի Միշել Պֆայֆերը NBC-ի Today Show-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ տարիներ առաջ մերժել է «Սիրունիկը» և «Հիմնական բնազդ» ֆիլմերում գլխավոր հերոսուհու դերերը խաղալու առաջարկները: 
Ինչպես նշում է Daily Mail-ը, երբ հաղորդավարուհին ցանկացել է խոսել Պֆայֆերի մերժած դերերի մասին, 60-ամյա աստղային շիկահերը սկզբում ասել է, որ չէր ցանկանա անդրադառնալ այդ թեմային, հայտնում է tert.am-ը:
«Բայց այո, ես հրաժարվել եմ նկարահանվել «Սիրունիկը», «Հիմնական բնազդ», «Թելման և Լուիզան» ֆիլմերում: Լինում են դեպքեր, երբ մերժման պատճառներն այնքան շատ են, և պարտադիր չէ, որ դու պարզապես չես ցանկանում նկարահանվել: Լինում են դեպքեր, երբ դու պարտավորված ես այլ բան անել»,-ասել է Պֆայֆերը:
Դերասանուհին մանրամասնել է, որ խոսքը կարիերայի և ընտանիքի միջև հավասարակշռությունը պահելու մասին է:
«Ինձ համար ավելի բարդ էր դառնում երեխաներիս լքելը, հատկապես այն ժամանակ, երբ նրանք դպրոցական տարիքում էին: Նախքան այդ ես կարող էի նրանց ցանկացած տեղ հետս տանել: Սակայն դա ևս ազդում էր ընտանիքի միասնության վրա: Ամուսինս այնպիսի աշխատանք ունի, որ չի կարող պարզապես վեր կենալ ու գնալ»,-պատմել է Պֆայֆերը:

3