Էրդողանը միանգամից 39 նահանգապետ է փոխել

Անկարայի ու Ստամբուլի նահանգապետերը ևս հրաժեշտ են տվել պաշտոնին
iss

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով երկրի 81 նահանգներից 31-ն այսուհետ կունենան նոր նահանգապետեր, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է turkiyegazetesi.com.tr-ը:

Հատկանշական է, որ Էրդողանը փոխել է նաև Անկարայի ու Ստամբուլի նահանգապետերին: Նշվում է, որ ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվել է միանգամից 21 նահանգապետ, մնացածները վերանշանակվել են այլ նահանգներում: 

Այսպիսով՝ Անկարայի նոր նահանգապետն է Ստամբուլի արդեն նախկին ղեկավար Վասիփ Շահինը, նրա փոխարեն Ստամբուլի նահանգապետարանը կգլխավորի Այնթապի նախկին նահանգապետ Ալի Յերլիքայան: 

Հայտնի է, որ փոխվել են նաև Մանիսայի, Հաթայի, Արդվինի, Բուրսայի, Էրզրումի, Մալաթիայի, Տրապիզոնի, Թեքիրդաղի, Յալովայի, Բինգյոլի և մի շարք այլ նահանգների ղեկավարները: