Ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

2018թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605  ուղևոր


Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7 տոկոսով:

2019թ. մարտին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.6 տոկոսով: Եթե 2018թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605  ուղևոր, ապա 2019թ մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր:

2019 թվականի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 578 575   մարդ, որը 10.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 8.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

 

Ուղևորների թիվը 2018թ.  մարտին

Ուղևորների թիվը 2019թ.  մարտին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

«Զվարթնոց»

175,605

188,946

7.6%

«Շիրակ»

11,138

10,909

-2.1%

Ընդամենը

186,743

199,855

7%