Սորոսից ու Նիկոլից սարսափած ՀՅԴ-ն ու Կաթողիկոսը

Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթը փոթորկել է հայ հանրության անդորրը

Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթը փոթորկել է հայ հանրության անդորրը, ազգային, պահպանողական արժեքների դավանող ժողովուրդը վտանգված է համարում հայու գենը, սպառնալիք ազգային անվտանգությանը: Ազգային տասնյակ խմբեր ու անհատներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում կատարվածի առթիվ, ոմանք հայտարարություն տարածում, որոշները բողոքի ակցիաներ կազմակերպում, շատերն էլ անթաքույց սպառնալիքներ ուղղում տրանդգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին, խոստանում, վառել, վերացնել հայու տեսակն անարգող տրանսգենդերին:

Այս համատարած վրդովմունքի ու ցասումի մեջ խորհրդանշական է ազգապահպան առաքելությանը կոչված հայ առաքելական եկեղեցու լռությունը, ինչպես նաեւ ազգային, պահպանողական արժեքների դավանող, իրեն հայապահպանության առաջնամարտիկ համարող Դաշնակցության պահվածքը: Ամենայն հայոց կաթողիկոսը երկրի ամենաբարձր ամբիոնից տրանսգենդերի ելույթը դատապարտելու փոխարեն, այսօր Ավետման տոնի առթիվ ուղերձ է հղում .<<Թող Երկնավոր Տերը առողջ ու կենսախինդ պահի ու պահպանի բոլոր կանանց՝ մեր մայրերին ու քույրերին և քրիստոնեական առաքինությունների մեջ՝ ամուր ու անսահսան հայ ընտանիքները»,- ասված է նրա ուղերձում: Տպավորություն ,որ եկեղեցին իր բհոգեւոր հորով կտրված է իրականությունից եւ այս պայմաններում, երբ պետական մակարդակով այլեւս աջակցություն է ցուցաբերվում սեռաշեղվածներին, խոսում է հայ ընտանիքի անսասանության մասին, այնինչ նրա թիվ մեկ խնդիրն այս օրերին պետք է լիներ դատապարտող հայտարարությունը: Նույնն էլ Դաշնակցությանն մասին կարող ենք ասել, ի վերջո, թուրքական դրոշ այրելով եւ բոցաշունչ կոչերով չէ, որ պետք է նեցուկ կանգնել երկրի անվտանգությանը, հայրենասիրություն սերմանել սերունդների մեջ, ինչպես ՀՅԴ-ն է հորջորջում, եկել են ժամանակներ, երբ վտանգի տակ է դրված հայու գենը:

Բայց Նիկոլ Փաշինյանն ու Սորոսը ըստ ամենայնի շատ մանրակրկիտ պլան են մշակել՝ իսկզբանե չեզոքացնելով ազգային կառույցներն ու տարրերը, նրանք հետո անցան այլասերման տարածմանը: Կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաներից հետո փաստորեն եկեղեցին այլեւս ամբողջությամբ իշխանության մահակի տակ է վերցվել եւ ինչպես տեսնում ենք որեւէ քայլ չի արվելու, որը դուր չի գա իշխանություններին: Իսկ ՀՅԴ-ն էլ սուս է մնացել՝ վախենալով, որ հակահեղափոխականների դեմ նոր պատերազմ կհայտարարվի: