«Գազպրոմ Արմենիա»-ն դատական հայց է ներկայացրել Հայաստանի Երիտա­սարդական հիմնադրամի դեմ

Ամենայն հավանականությամբ, հիմնադրամը չի վճարել իրեն պատկանող Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի օգտագործած գազի գումարը

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի Երիտա­սարդական հիմնադրամի՝ պահանջելով բռնագանձել 3 միլիոն դրամ:

Ամենայն հավանականությամբ, հիմնադրամը չի վճարել իրեն պատկանող Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի օգտագործած գազի գումարը:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնադրամի աշխատանքը պարալիզացված է. հարուցված քրեական գործի շրջանակում հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը խոշոր չափերով փողերի լվացում եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու քրեական գործի շրջանակներում կալանավորված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում