Ծանրամարտի երիտասարդական ԵԱ

Արսեն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի բրոնզե մեդալակիր
Sport

Լեհաստանի Զամոսկ քաղաքում շարունակվում են ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունները:

Թերթ․am-ի փոխանցմամբ՝ այսօր պայքարի մեջ է մտել նաև մինչև 20 տարիքային խմբի 105 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը: Մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 366 կգ արդյունքով:

Արսեն Մարտիրոսյանը փոքր արծաթ է նվաճել պոկում վարժությունում (165 կգ), իսկ հրումում 201 կգ-ով զբաղեցրել է երկրորդ տեղը:

Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել վրացի Իրակլի Չխեիդձեն: