Քիմ Քարդաշյանին կրկին մեղադրել են մշակութային յուրացման համար

Մոտ 2 մլն հավանում ունեցող լուսանկարը բուռն քննարկումների առիթ է տվել
Քիմ Քարդաշյան

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին մեղադրել են մշակութային յուրացման համար: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 38-ամյա հայուհին հնդկական ավանդական գլխազարդով կաթոլիկ եկեղեցի է գնացել ու պատարագի ներկա գտնվել:

Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է համապատասխան լուսանկար ու դրան կից գրել. «Կիրակնօրյա պատարագի մթնոլորտ»: Սակայն նրա օգտատերերից շատերը քննադատել են բազմազավակ մորը՝ նկատելով, որ նա «ակնհայտորեն խառնել է մշակութային իրերը»:

Մոտ 2 մլն հավանում ունեցող լուսանկարը բուռն քննարկումների առիթ է տվել:

«Մշակույթը կոստյում չէ: Քարդաշյանը չպետք է այդ զարդով եկեղեցի գնար»,-գրել է նրանցից մեկը:

Մինչդեռ մեկ ուրիշը շարունակել է.«Դա կիրակնօրյա պատարագի մթնոլորտ չէ, դա հնդկական զարդ է»:

Մեկ ուրիշն էլ հետաքրքրվել է, թե ով է Քարդաշյանի ոճաբանը:

«Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ այս գլխազարդը սովորաբար կրում են հնդիկ հարսները: Իսկ Քիմն այն կրել է քրիստոնեական միջոցառման համար: Նա հավանաբար մտածել է, թե դա սոսկ զարդ է, սակայն այն դարեր շարունակ օգտագործվել է հատուկ նշանակությամբ»,-գրել է օգտատերերից մեկը:

Հետաքրքրական է, որ Քարդաշյանին հետևող որոշ հնդկուհիներ պաշտպանել են նրան:

«Ես՝ որպես հնդկուհի, կարծում եմ, որ Քիմ Քարդաշյանն ուղղակի հրաշալի տեսք ունի, և ինձ չի հուզում, թե նա ինչ է կրում: Մենք բոլորս էլ ենթարկվում ենք մեկս մյուսի մշակույթների ազդեցությանը: Մեզ համար պետք է պատիվ լինի, որ այսպիսի ոճային կինը գնահատում է մեր մշակույթը»,-գրել է օգտատերը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ 2018թ. հունիսին, Քարդաշյանին կրկին մեղադրել են մշակութային յուրացման համար, քանի որ աստղը MTV Movie and TV Awards մրցանակաբաշխությանն էր ներկայացել աֆրիկյան հյուսքերով: