Արոնյանը սկսում է պայքարը

Բեռլինում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը
0000084

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը:

1-ին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենը: Մյուս զույգերը կկազմեն` Կրամնիկ-Գրիշչուկ, Կարյակին-Մամեդյարով, Կարուանա-Սո:

Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: