Զելենսկին հայտնել է, թե ինչպես է սկսելու կարգավորել իրավիճակը Դոնբասում

Առաջին փուլի համար հրադադար է պետք հաստատել Արևելքում

Ուկրաինայի նախագահի թեկնածու և շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտնել է, թե ինչպես է կարգավորելու Դոնբասում տիրող իրավիճակը նախագահ դառնալու դեպքում: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին պատմել է ուկրաինական հեռուստաալիքի եթերում:

«Առաջին փուլի համար հրադադար է պետք հաստատել Արևելքում», - ընդգծել է Զելենսկին: Նա հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կարող իրավիճակի կարգավորման երկարատև գործընթաց թույլ տալ իրենց, քանի որ ամեն օրն սկսվում է լուրով, թե որքան մարդ է զոհվել այդ տարածաշրջանում:

 Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զելենսկու շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները թշնամի են հանդիսանում նրա համար: