National Geographic-ը ընտրել է աշխարհի ամենահամեղ քաղաքների եռյակը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

National Geographic ամսագրի փորձագետները լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե աշխարհի որ քաղաքում ամենանրբաճաշակ ուտեստների սիրահարները կկարողանան բավարարել իրենց գաստրոնամիական պահանջները, գրում է Life-ը:

1

Վարկանիշի չեմպիոն է ճանաչվել Լոնդոնը: Նշվում է, որ բացի փաբերից, բրիտանական մայրաքաղաքը իր հյուրերին կարող է առաջարկել առնվազն 70 ամենատարբեր ռեստորաններ, որոնցիցի յուրաքանչյուրն ունի Միշլենի 1-ից մինչեւ 3 աստղ:

1

Երկրորդ տեղում Տոկիոն է: Ճապոնիայի մայրաքաղաքը զուր չէ, որ հայտնվել է այս տեղում, իսկ միգուցե, թերագնահատվել է, քանի որ Միշլենի աստղերով այստեղ ավելի քան 230 հաստատություն կա: Շատ ճանապարհորդների կարծիքով հենց Տոկիոն է աշխարհի ամենահամեղ մեգապոլիսը:

1

Եռյակը եզրափակում է Սեուլը, որտեղ փորձագետները նշում են ավանդական ուտեստների ամենատարբեր տեսակները՝ կորեական արյունոտ երշիկի նման, որն առանց դժվարության կարելի է գտնել աշխարհի ամենամեծ շուկաներից մեկում՝ Կվանչժանում: Իսկ եթե չեք ցանկանում անձամբ ինչ-որ բան պատրաստել, կարելի է քաղաքի բարձրակարգ ռեստորաններից մեկում կորեական բարբեքյու փորձել:

1