Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն ապրիլի 8-ին

Տեսակետներ կփոխանակվեն ռուս-թուրքական հարաբերություններին լայն շրջանակի վերաբերյալ

Կրեմլի պաշտոնական  կայքը տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 8-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Երկու պետությունների ղեկավարները կմասնակցեն ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ  նիստին:

Նախատեսվում է, որ տեսակետներ կփոխանակվեն ռուս-թուրքական հարաբերություններին լայն շրջանակի վերաբերյալ:

«Պուտինը և Էրդողանը կհանդիպեն ռուս-թուրքական գործարար շրջանակների հետ՝ Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում», – ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Խորհրդի նիստից հետո կստորագրվեն տարբեր ոլորտներին առնչվող մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Ավելի ուշ Պուտինը և Էրդողանը Մեծ Բրիտանիայի թատրոնում կմասնակցեն Ռուսաստանի և Թուրքիայի մշակույթներին նվիրված միջոցառմանը:

Նշվում է, որ «Մշակույթի և զբոսաշրջության խաչաձև տարիներ» խորագրով արարողության ժամանակ նախագահները հանդես կգան ելույթով: