Ապուրի միջազգային օր

Հին Չինաստանում այն պատրաստել են մ․թ․ա․ 100 տարի առաջ

Ապուրի միջազգային օրը նշվում է ապրիլի 5-ին։

Ապուրի պատմությունն այնքան հին է, որքան խոհարարության պատմությունը։ «Ապուր» բառն առաջացել է ֆրանսիական soupe բառից (լատիներեն՝ suppa), որը թարգմանաբար նշանակում է արգանակի մեջ թաթախված հաց։ Սակայն ապուրը, որպես այսօրվա հասկացությամբ ուտեստ, որ դարձել է ամենօրյա կերակուր, ձեւավորվել է հինգ դար առաջ, երբ հայտնվեց ամուր ամանեղենը, որի մեջ այն կարելի էր պատրաստել։ Ընդ որում, ցուրտ երկրներում ապուրն ավելի վաղ է հայտնվել։ Օրինակ հին Չինաստանում այն պատրաստել են մ․թ․ա․ 100 տարի առաջ։