Զելենսկին 2 մլն ձայնով առաջ է անցել Պորոշենկոյից

Հաշվարկման արդյունքներով՝ Զելենսկին ստացել է ձայների 30,40 տոկոսը (4,39 մլն ձայն), Պորոշենկոն՝ 16,08 տոկոս (2,32 մլն ձայն)

Ուկրաինայի 2019 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների միջանկյալ հաշվարկի արդյունքներով Վլադիմիր Զելենսկու եւ Պյոտր Պորոշենկոյի միջեւ տարբերությունն անցել է 2 մլն ձայնից: Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Մասնավորապես՝ 14:02-ի դրությամբ մշակվել էր արձանագրությունների 77,95 տոկոսը: Հաշվարկման արդյունքներով՝ Զելենսկին ստացել է ձայների 30,40 տոկոսը (4,39 մլն ձայն), Պորոշենկոն՝ 16,08 տոկոս (2,32 մլն ձայն): Այսպիսով, նրանց միջեւ տարբերությունը 2 մլն ձայնից անցել է:

«Բատկիվշչինա» համաուկրաինական միավորման առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 13,20 տոկոսը:

Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն Վլադիմիր Զելենսկուն բանավեճի էր հրավիրել, եւ Զելենսկին արդեն համաձայնվել է: