Հրդեհ է բռնկվել «Էս Թի սերվիս» ՍՊԸ-ում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:13-ին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 07:34-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Երազ» գործարանի տարածքում գտնվող պահակակետից ծուխ է նկատվում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության 28 հասցեում գտնվող «Էս Թի սերվիս» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Ս.Խ.) տարածքում՝ աշխատակիցների հանդերձարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:13-ին:

Հանդերձարանում (15 քմ) այրվել են մանրահատակը՝ 2 քմ և գույքը՝ մասնակի: