Զուգարանի թղթի արժեք էլ չունեցող սոցիալական հարթակներց մեկն իբր ապրիլմեկյան «կատակ» է արել. Շարմազանով

Համբերություն ձեզ, սա էլ կանցնի

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Զուգարանի թղթի արժեք էլ չունեցող սոցիալական հարթակներց մեկը իբր ապրիլմեկյան «կատակ» է արել, թե Սերժ Սարգսյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նման «կատակի» հեղինակը, պատվիրատուն ոչ հայ է, ոչ քրիստոնյա, ոչ մարդ:

Այ անհայրենիք, անհավատ, անհայտ ծագման ամեոբաներ, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է. իր ու իր ընտանիքի կյանքը նաև ձեր նմանների անիմաստ գոյության համար վտանգած մարդ և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության պատմություն կերտած պետական այր է: Չնայած ձեր նմաններին ի՞նչ եմ բացատրում:

Հ.Գ. 
Սերժ Սարգսյանի հիվանդությամբ միայն թուրքն ու ադրբեջանցին կուրախանա: Ավելին թույլ չեմ տա ասել:

Հ.Հ.Գ

Արցախի բոլոր հերոսներին և մեր երկրին ծառայություն բերած ազգային գործիչներին մաղթում եմ առողջություն, երկար տարիների կյանք:

Համբերություն ձեզ, սա էլ կանցնի»։