Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այն կարծիքին է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ անպայման պետք է տեղի ունենան թեկնածուների բանավեճեր: Ուկրաինայի նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել դրանց։
«Ընտրությունների երկրորդ փուլի հանգուցային բաղադրիչը պետք է դառնան նախընտրական բանավեճերը»,- Կիեւում ասել է Պորոշենկոն լրագրողներին: «Ես պատրաստ եմ: Ես բաց մարդ եմ, ես պատրաստ եմ ցանկացած հարցազրույցի: Ես շատ քիչ ժամանակ ունեմ կյանքում»,- ասել է Զելենսկին Կիեւի շտաբում կայացած բրիֆինգում, պատասխանելով այն հարցին, թե պատրաստ Է ինքն արդյոք բանավեճեր անցկացնել Պորոշենկոյի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
0Comments