Փոփոխություններ, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում հղիության ժամանակ

Օրգանիզմը պատրաստվում է երեխայի ծննդին և կրծքի շրջան է ուղարկում արյան լրացուցիչ չափաբաժիննե
Հղիություն

Բոլորին է հայտնի, որ հղիության ընթաքում մեր օրգանիզմի հետ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։ Դրանց մեծ մասը ներմալ երևույթներ են։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Լուսազգայունություն

Դա չկոչենք լույսից վախենալ, բայց երբեմն կարող է կուրացնել ձեզ։ Հղիության ժամանակ հաճախ աչքերն ավելի զգայուն են դառնում վառ լույսի հանդեպ, այնպես որ, արևային ակնոց կրեք դիսկոմֆորտը նվազեցնելու համար։

Մազերի հետ կապված խնդիրներ

Ամենից հաճախ հղիության շրջանում տուժում են մազերը. ճյուղավորված ծայրեր, խամրած գույն, բարակած մազեր։ Խնդիրը հորմոններն են, որոնք չորացնում են մաշկը, իսկ դա ազդում է մազերի վրա։

Հոտառության կորուստ

Սովորաբար այն պայմանավորված է քթի վնասվածքով կամ գենետիկայով, բայց լինում է նաև դրա ժամանակավոր դրսևորումը, ինչպես հղիների մոտ։ Դա, իհարկե, տհաճ բան է, փոխարենը՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում ավելի հազվադեպ է պատահում առավոտյան սրտխառնուքը։ Եթե ծննդաբերությունից հետո հոտառությունը լիովին չի վերականգնվում, դիմեք բժշկի։

Նուրբ մաշկ

Սովորաբար դա հանդիպում է կրծքի շրջանում։ Եթե մաշկը ստիպված է արագ ձգվել, որոշ տեղերում դուք ծակոցներ եք զգում, իսկ որոշ մասերում էլ կարող եք տեսնել արտահայտված արյունատար անոթները։ Դա նորմալ է։ Օրգանիզմը պատրաստվում է երեխայի ծննդին և կրծքի շրջան է ուղարկում արյան լրացուցիչ չափաբաժիններ, որ կրծքով կերակրելու հետ կապված խնդիրներ չլինեն։