Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Քաջարան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը

Հայաստանի տարածքում մարտի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Քաջարան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` Երևանում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ձնաբուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

2018 թ. հունիսի 30-ից 2019թ. մարտի 30-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

Մարտի 28-ին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով 11-12 կմ հատվածը ժամը 20:30-ից երթևեկելի է միակողմանի: