Գյուղական նրբաճաշակ ուտեստ. հավի ազդրը՝ կեֆիրով և դարչինով

Պատրաստել 45 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում
հավի ազդրը՝ կեֆիրով և դարչինով

Բաղադրիչներ

1. Հավի ազդրեր – 800 գ
2. Կեֆիր – 500 մլ
3. Աղ – 1 թ/գ
4. Չոր սխտոր – 0.5 թ/գ
5. Պղպեղ – 0.5 թ/գ
6. Դարչին – 0.5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Հավի ազդրերը լավ լվանալ և դնել թասի մեջ:

2. Կեֆիրին ավելացնել բոլոր համեմունքները:

3. Ազդրերի վրա լցնել կեֆիրային մարինադը և թողնել նվազագույնը 30 րոպե, առավելագույնը՝ մի քանի օր:

4. Պատրաստելուց առաջ ազդրերին աղ ցանել: Շարել պերգամենտով պատված տապակին:

5. Պատրաստել 45 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում: