Քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին:
«Համանախագահների հայտարարությունն անոորոշ էր, բայց, ըստ երևույթին, հաստատեցին հայկական կողմի դիրքորոշումը: Եթե համանախագահները չցանկանային, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, կոշտ կարտահայտվեին: Ադրբեջանը թավշյա հեղափոխությունից հետո Արցախի հարցում փակուղային իրավիճակում է հայտնվել: Ինքնորոշման իրավունքի հարց է բարձրացել, ինչն Ադրբեջանին ձեռնտու չէ: Որոնում են ելք, բայց այդ տեսանկյունից հայկական կողմը պինդ է կանգնած»,- ասաց նա:
Նրա խոսքով` ոչ մի կոմպրոմիս չի լինելու:
«Մեր տարածքն ազատագրել ենք, շարժվելու ենք առաջ: Ադրբեջանցիները չհամակերպվելու դեպքում ագրեսիա կկիրառեն, ուժեղ հակահարձակում կստանան»,- ասաց նա:
0Comments